Հայաստանը և Իրանը շարունակում են զարգացնել իրենց հարաբերությունները: Այս անգամ խոսքը գնում է մաքսային ոլորտի մասին:
Երկու կողմերը նախատեսում են իրականացնել մաքսային տեղեկատվության փոխանակման միջոցառումներ:
Այն կարող է նպաստել ուղևորների և բեռների փոխադրման ծավալների աճին:
Էլեկտրոնային տվյալների փոխանակման արդյունքում դրանք կծառայեն որպես ռիսկերի կառավարման ժամանակակից գործիքների մի մաս:
Այս օրերին սկսվել է նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրը, որի հաջող ընթացքի դեպքում կաշխուժանա Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1661073660867991?notif_t=close_friend_activity¬if_id=1495429345865623
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել