Հայ-իրանական տեղեկատվական «ալյանս»


09:07 , 22 մայիս, 2017

Картинки по запросу հայ իրանականՀայաստանը և Իրանը շարունակում են զարգացնել իրենց հարաբերությունները: Այս անգամ խոսքը գնում է մաքսային ոլորտի մասին:

Երկու կողմերը նախատեսում են իրականացնել մաքսային տեղեկատվության փոխանակման միջոցառումներ:

Այն կարող է նպաստել ուղևորների և բեռների փոխադրման ծավալների աճին:
Էլեկտրոնային տվյալների փոխանակման արդյունքում դրանք կծառայեն որպես ռիսկերի կառավարման ժամանակակից գործիքների մի մաս:
Այս օրերին սկսվել է նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրը, որի հաջող ընթացքի դեպքում կաշխուժանա Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: