Քչերը գիտեն, որ Երևանի կոնյակի գործարանի «Խաղաղության տակառը» հիմնադրվել է 2001 թվականի նոյեմբերի 6-ին՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի:

Տակառում հնեցվում է զինադադարի տարին խորհրդանշող՝ 1994 թ.-ի կոնյակի սպիրտ: Տակառը կոչվում է «Խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը: Մինչ այդ անմիջապես տակառի վրա և նրան շրջապատող պատերին «ԱՐԱՐԱՏ» թանգարանի այցելուները թողնում են իրենց ստորագրություններն ու մաղթանքները՝ ի նպաստ խաղաղության և ընդդեմ պատերազմի:
Տակառի հետևում տեղադրված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև հակամարտության կողմեր Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի պետական դրոշները: Սա թերևս միակ վայրն է Հայաստանում, որտեղ տեղադրած է Ադրբեջանի դրոշը:
 
«Դրվել է հնեցման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ և կբացվի Ղարաբաղյան հակամարտության լուծման ժամանակ»

Այլ հետաքրքիր և ուսուցողական նյութեր կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել