Շատ կարճ ժամանակ առաջ, երբ ՀՅԴ առաջարկում էր աչքաթող չանել Երևանի ավագանու ընտրությունները, մեզ փորձում էին մեղադրել հանրության ուշադրությունը շեղելու մեջ: Հիմա կարծես ՀՀԿ-ն և «Բարև» դաշինքը դա էլ անում են, բայց սեփական քիմքին հարմար շեշտադրումներով: Այսինքն՝ հանրության ուշադրությունը հրավիրվել է այս երկու ուժի վրա և նամակագրային դիվանագիտությունը կամ Բաղրամյան 26-Ազատության հրապարակ առանցքը իսկապես ուշադրությունից հեռու է պահում մնացած բոլոր ուժերին, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Առավել կարևոր է մարդկանց սպասման մեջ պահելը, և նույն պարբերականությամբ նամակ գրելու, պատասխան ստանալու, «կտա՞», «չի՞ տա», «չի մերժի, բայց կտա՞» հարցերով քաղաքական օրակարգը պայմանավորելը...և սա չի՞ կոչվելու էական ազդեցություն նախընտրական գործընթացի վրա, երբ մնացած ուժերը արժանանում են ուշադրության առավելապես այս գործընթացը մեկնաբանելու համար...
Հ.Գ Եվ ամենակարևորը, որը նաև զարմանալին է: Այս ուժերը վիճարկում են ազատ, հավասար պայմաններով, արժանահավատ ընտրությունների հարցը: Այս ամենը Երևանի ընտրություններին չի՞ վերաբերելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել