Կորեական թերակղզում իրավիճակը այնքան սրված է, որ պատերազմ լինել-չլինելու հարցը թելից է կախված։ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ՝ հետևյալ հաղորդագրությունով.
«Արտաքին գործերի նախարարության թույլտվությամբ պաշտոնապես հայտարարում ենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը թելից է կախված՝ ԱՄՆ–ի կողմից միջուկային պատերազմի սադրանքերի և Հարավային Կորեայում նրանց խամաճիկների պատճառով»։
Բանն այն է, որ հիմա Կորեական թերակղզում մասշտաբային զորավարժություններ են իրականացնում ԱՄՆ և Հարավային Կորեայի զինված ուժերը, և Հյուսիսային Կորեայում բավական հիմնավոր մտավախություն կա, որ զորավարժությունները շատ հանգիստ կարող են վերաճել լայնամասշտաբ պատերազմի՝ Կորեական թերակղզին միավորելու նպատակով։
Ավելին, ԿԺԴՀ-ն լրիվ մարտական պատրաստության է բերել իր զինված ուժերի բոլոր հրթիռա–հրետանային զորամասերը։ Հրամանը վերաբերում էր ռազմավարական հրթիռային և հեռահար հրետանային զորամասերին:
Այնպես որ, Հյուսիսային Կորեան բնավ էլ չի չափազանցնում և դրամատիզացնում իրավիճակի իրական լարվածությունը, և իրոք՝ շատ մեծ հավանականություն կա, որ Կորեական 2-րդ պատերազմը մոտ օրերի հարց է։
Կից նյութն`այստեղ