«Մինչև այս փուլի ավարտը ես Ազատության հրապարակից պարզապես դուրս չեմ գա»,-այսօր ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Գնահատում եմ սա: Հուսամ` այդպես էլ կլինի: Աստված իրեն օգնական: Ինչ վերաբերում է իշխանությունը ժողովրդի հետ կիսելուն, դա էլ կարելի է, ինչու չէ, եթե այդ իշխանությունը կիսողների անունները համաձայնեցվեն ժողովրդի հետ: Ինչ կարգով, չգիտեմ, կարելի է գտնել ձեւաչափը: Եվ այդ կիսողները երդվեն Ազատության հրապարակում, որ իրենց աշխատանքային յուրաքանչյուր օրը պայքար է լինելու իշխանությունների կամայականությունների դեմ, որ պետք եղած դեպքում գալու են Ազատության հրապարակ ու ժողովրդի հետ որոշելու՝ ինչ անեն, որ էս կամ էն խնդիրը լուծեն` ժողովրդի ճնշմամբ: Պորտֆելներ վերցնելու դեպքում միայն ժողովրդին այդ պրոցեսին մասնակից դարձնելով կարելի է ինչ-որ բանի հասնել: Սա արդեն կլինի ժողովրդի իշխանություն: Էսպես կարելի է համակարգ քանդել` ներսի ու դրսի համատեղ ճնշմամբ: Ի դեպ, պորտֆելներ վերցնելու դեպքում անպայման պետք է դա անել իշխանության հետ համաձայնագիր ստորագրելով` նախագահը չի կարող ժողովրդի իշխանությունը ներկայացնող որեւէ մեկին ազատել իր զբաղեցրած պաշտոնից, դա պետք է արվի ժողովրդի հետ համաձայնեցնելով եւ նույն` ընդդիմադիր դաշտից որեւէ մեկով փոխարինելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել