Բոլոր նրանց ում հետաքրքրում է, թե ինչ էր խորհրդանշում Facebook դրոշը՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, որոշեցի պատասխանել կարճ ստատուսի տեսքով...
Դրոշը՝ խորհրդանշում է բոլոր սոցիալական ցանցերը և ընդհանրապես համացանցը, որի օգտագործումը կարող է իսկապես հակակշիռ դառնալ իշխանական դեզինֆորմացիային, ինչպես նաև դառնալ այլընտրանքային վերահսկողության գործիք իշխանական ապօրինությունների դեմ: Համացանցը մեծ կարևորություն է ունենալու ընտրակեղծիքները ֆիքսելու, իսկ դրանից հետո իրենց ձայներին տեր կանգնել ցանկացող քաղաքացիների առավելագույն մոբիլիզացիան ապահովելու, և կազմակերպված բողոքի միջոցառումներ կազմակերպելու համար: Եվ վերջապես, Ֆեյսբուքը 2011թ.-ի իրադարձություններից հետո դարձել է սիմվոլ՝ հեղափոխության, ազատության ու պայքարի...
Համոզված եմ, որ այն իր ներդրումը կունենա նաև Հայկական Ժողովրդավարական Սահմանադրական Հեղափոխության կայացման գործում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: