Իրեն ռազմական փորձագետ անվանող, Ադրբեջանի զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Ուզեյիր Ջաֆարովը istipress.com կայքին տված հարցազրույցում (հղումն՝ այստեղ) հայտարարել է, որ չպետք է սահմանափակվել «Օսա» զենիթահրթիռային համակարգի ոչնչացումով, այլ անհրաժեշտ է Ստեփանակերտի օդանավակայանում կամ Մարտունու շրջանի տարածքում ոչնչացել Հայաստանի Հանրապետության նախագահի ուղղաթիռը։
Ջաֆարովի օրինակով ներկայացնեմ, թե ովքեր են իրականում Ադրբեջանի ռազմական փորձագետները և ովքեր են թաքնված նման հայտարարությունների հետևում։

Ադրբեջանի զինված ուժերի նախկին սպան 90-ական թվականներին Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կորցրած «փառահեղ» բրիգադի հրամանատարի «փայլուն» տեղակալն էր, իսկ զինադադարից հետո՝ զորակոչիկների ծնողներից խոշոր չափի գումարներ կորզող ամենահայտնի «մասնագետներից» մեկը, ով բանակի շարքերից հեռացվել է գեներալների հետ «ավարով» չկիսվելու պատճառով։
Զորացրվելուց հետո Ջաֆարովը իրեն փորձել է լրագրողի ամպլուայում, և բնական է, որ բանակից «աբիժնիկ» սպայի թիրախը բանակը պետք է լիներ՝ թաքցված զոհեր, կոռուպցիա և այլն (հղումն՝ այստեղ
Վերջինս մի քանի անգամ ոստիկանության և պաշտպանության նախարարության ծառայողների կողմից դաժան ծեծի է ենթարկվում, որի համար դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և դատարանի պարտավորեցմամբ Ադրբեջանը նրան փոխհատուցում է վճարում` 14 հազար 400 եվրոյի չափով։
Դրանից հետո սկսվում է Ադրբեջանի իշխանությունների որսը, և քանի որ Ջաֆարովը 2001թ. այցելել է Հայաստան և Արցախ, նրան սկսում են կասկածել հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ (հղումն՝ այստեղ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նկուղներում համապատասխան մշակում անցնելուց հետո «հայկական գործակալը» դառնում է Ադրբեջանի քարոզչամեքենայի բաղկացուցիչ մասը։
Եթե հիշում եք, այդ նույն ճանապարհն է անցել նաև haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել