Առաջարկ:)

Այսպիսի ինտենսիվ նամակագրության փոխարեն կարելի է ուղղակի գրանցվել Ֆեյսբուքում՝ ստեղծելով, օրինակ, Րաֆֆի Իրավադեր Հովհաննիսյան և Սերժ Ընտրակեղծարար Սարգսյան էջերը, ինչից հետո շարունակել մտերմիկ շփումը արդեն գրառումներով ու մեկնաբանություններով: 

Ժամանակի խնայողության տեսանկյունից Ֆեյսբուքը շատ արդյունավետ է: Թե չէ գրի, տպի, դիր ծրարի մեջ, փոստով ուղարկի, հետո էլ սպասի պատասխանի... Իսկ Ֆեյսբուքում մեկ գրառումով և մի քանի մեկնաբանությունով կամ պատասխան գրառումներով ամեն ինչ շատ արագ կպարզվի: 

Հ.Գ.Լայքերի թվով էլ կարելի է հասկանալ թե՛ պաշտոնների թիվը, թե՛ դրանց գինը:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել