Իրանում նախագահական մրցապայքարը հետաքրքիր փուլ է մտնում: Արդեն պարզ է, որ Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հօգուտ պահպանողական մյուս թեկնածուի՝ Էբրահիմ Ռայիսիի հանել է իր թեկնածությունը:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում հօգուտ Հասան Ռոհանիի մրցապայքարից կհրաժարվի նաև ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Եվ մայիսի 19-ին իրանցիները հիմնականում ընտրություն կկատարեն բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև:
#IranVote2017
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել