22-ամյա ամերիկացի Քայլ Լին վայր է ընկել ու մահացել Յութա նահանգում ժայռից հնարք կատարելու ժամանակ: Նրա ձեռքի տակ եղած պարանը չափից ավելի երկար է եղել, եւ նա բախվել է գետնին:

Սուր զգացողությունների սիրահար 5 երիտասարդներից բաղկացած խումբը կրկին ցանկացել է փորձել իր ճակատագիրը եւ մեկնել հայտնի ժայռի մոտ: Նրանք հատուկ սարքավորումների միջոցով պարանը գցել են ժայռի ծայրից եւ 43 մետր բարձրությամբ յուրատեսակ ճոճանակ ստացել, հաղորդում է Life News-ը:

Սակայն մասնակիցներից մեկի պարանը չափից ավելի երկար է եղել եւ երիտասարդը ճոճվելու փոխարեն բախվել է գետնին ու տեղում մահացել:

Այս մասին տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2012-ի փետրվարին, որն անվանել են «Աշխարհի ամենամեծ ճոճանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել