Հարկ է նշել, որ այսօր ԼՂՀ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացները ոչ մի կապ չունեն «Միացում»-ի գաղափարի հետ, այսինքն՝ առկա է անկախության գաղափարը: Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը բանակցային գործընթացում, եթե անգամ չկա այնտեղ Ղարաբաղը, ինչու՞ Հայաստանը չի թողնում, որ ԼՂՀ-ն՝ որպես առանձին իրավական սուբյեկտ, անկախ գործի՝ բանակցի իր սեփական հարցերի շուրջ:
Վերջին շրջանի զարգացումների համաձայն, որտեղ ՀՀ ներքին քաղաքական կյանքում շատ էին շոշափվում ԼՂՀ անկախության ճանաչման հարցերը, մի շարք հակասությունների առիթ հանդիսացան տարբեր դիվանագիտական, քաղաքական եւ քաղաքացիական շրջանակներում: Սակայն եթե դիտենք Հայաստանի և Ղարաբաղի շահերի տեսանկյունից, ապա այդ գործընթացը պետք է սկսվի հետեւյալ կերպ, որպեսզի ճանաչելով ԼՂՀ անկախությունը՝ չվնասել բանակցային գործընթացներին, զերծ մնալ հակահայկական զարգացումներից բանակցային գործընթացի խաթարման պատճառով եւ խրախուսել ԼՂՀ միջազգային ճանաչմանը:
Ճանաչման գործընթացը պետք է սկսենք Հայաստանի տեղը զիջելով ԼՂՀ իշխանություններին բանակցային գործընթացներում, իսկ Հայաստանը դիտարկվի որպես ԼՂՀ անկախության երաշխիք, որից հետո մենք կարող ենք ճանաչել ԼՂՀ անկախությունը, որը կարող է մեծ թափ տալ նրա միջազգային ճանաչմանը, թեկուզ սկզբնական շրջաններում Հայաստանի բարեկամ երկրների կողմից, այսպիսով ԼՂՀ-ն կունենա դիվանագիտական հարաբերություններ այդ երկրների հետ, տնտեսական կապեր, կսկսվի ներդրումների ներհոսք եւ այլն:



