Ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանադրական ու համակարգային փոփոխություններ է ուզում, իսկ նրա որոշ թիմակիցներ՝ ընդամենը պաշտոններ: Այսքանից հետո ուզում եմ մտածել, թե՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլին նստած՝ տեղյակ չէ գործընկերների նկրտումների և քայլերի մասին...Ահավասիկ.
Հարգելի պարոն Սարգսյան

Երեկ ստացա Ձեր` մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ դուք վերջապես պատսխանեցիք իմ համալիր առաջարկին:

Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշակի վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջախաղացում կարելի է համարել այն հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի եւ ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջոությամբ մտտահոգվելու համար. Անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ եւ կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական նոր Հայաստանի:

Եթե ինչ-որ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով` ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին:

Հայրենիքի հավատամքով եւ ժողովրդի ձայնով` Րաֆֆի Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել