Image result for Iran Vote 2017Ուսումնասիրելով Իրանում անցկացվող սոցհարցումների արդյունքները՝ չի բացառվում, որ նախագահական ընտրություններն անցնեն երկու փուլով:
Իրանում հայտնի սոցիոլոգիական կազմակերպություններից մեկի վերջին ուսումնասիրության համաձայն՝ գործող նախագահ Հասան Ռոհանին այս պահին ունի 41.6%, նրա տեղակալ Էսհաղ Ջահանգիրին՝ 3.2%, իսկ պահպանողականների թևը ներկայացնող նրանց մրցակիցները՝ Էբրահիմ Ռայիսին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համապատասխանաբար ունեն 26.7 և 24.6 տոկոս ձայն:
Ուստի, եթե քարոզարշավի ավարտին պահպանողականները միավորվեն, երկրորդ փուլի հավանականությունը կմեծանա:
#IranVote2017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել