Իսկապես որ մերն ուրիշ է. նորմալ իշխանությունը որևէ հարց լուծելուց առաջ խորհրդակցում է մասնագետների հետ, հետո այն ներկայացնում հաստատմանը: Հայաստանում ստվերի դեմ «պայքարի», բյուջեն լցնելու և կամ այլ նկատառումներով «հանճարեղ» գաղափար է կյանքի կոչվում, իսկ հետո դրսի առաջարկությամբ ստեղծված կառույցի՝ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ համարյա թե նույն հիմնավորմամբ՝ հակակոռուպցիա, ստվերի դեմ պայքար, «զադնի» է տրվում, օրինակ` տաքսիների դեղին համարանիշերն ու մնացած առնչվող բաները: Այստեղ ի՞նչն է կարևոր. այն, որ երբ խելքը գլխին մարդիկ ժամանակին առաջարկում էին հանգիստ թողնել ոլորտը, նրանց չէին լսում, քանի որ իշխանություն չէին, իսկ իշխանության կողմից ստեղծված կառույցը երբ նույնն ասաց, դա դարձավ «ասնավանի» գործընթացը ետ պտտելու համար: Այսպիսի պոստսովետական մտածողություն…



