Image result for Փաշինյան«Ելք» դաշինքի՝ ընտրակաշառքների դեմ մշակված մեխանիզմը բավականին կոշտ դիմադրության հանդիպեց հանրային տարբեր շրջանակներում: Փաստացի՝ «Ելք» դաշինքն առաջարկում է «սոցիալական աջակցություն» բոլոր այն անձանց, ովքեր չեն վերցնի ընտրակաշառք:

Դաշինքի այս հայտարարությունը նախ սահմանադրության կոպիտ խախտում է, քանի որ «Ելք»-ը խոստանում է նյութական աջակցություն ընտրվելու դեպքում: Մինչդեռ Սահմանադրությամբ արգելվում է ոչ միայն նյութական օժանդակություն քվեի դիմաց, այլ նաև խոստում: Ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական շրջանում, երբ ՀՀԿ օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչները խոստումներ էին տալիս էլեկտորատի հետ հանդիպումների ժամանակ, առաջին բարձր բղավողներից էին հենց «Ելք» դաշինքի անդամները, ովքեր նշում էին, որ անհապաղ պետք է գործ հարուցել խոստում տվող թեկնածուների դեմ: Հիմա կարծես փոխվել է «Ելք» դաշինքի մոտեցումներն ընտրակաշառքի վերաբերյալ:

Ի վերջո, ինչո՞վ է տարբերվում «Ելք»-ենց առաջարկած մեխանիզմը դասական ընտրակաշառքից: Ըստ Փաշինյանի՝ սրանք իրարից տարբերվում են նախ և առաջ նրանով, որ մարդիկ այդ գումարը ստանում են պետությունից, պետական բյուջեից: Նման կարծիք Փաշինյանը հայտնել է Ազատության հետ զրույցում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի պատասխանը բավարար ադեկավտություն չունի: Նման հայտարարությամբ Նիկոլը նսեմացնում է սահմանադրությունն ու ապացուցում է, որ ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ական «ապերոներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել