Հատուկ Տիգրան Ուրիխանյանի համար:
Հարգարժան երիտասարդ, ամենեւին չցանկանալով մտնել բանավեճի մեջ Ձեզ հետ (որովհետեւ բուն թեման թողած, Դուք հակվում եք ածանցումների), այնուհանդերձ, պարտքս եմ համարում սա ասել, որովհետե կա ոսկե կանոն՝ եթե գիտես ու չես ասում, քեզնից է ուզվում:
Այսպես, Ավագ շաբաթվա այս օրում Դուք Ձեզ թույլ եք տվել ԲՀԿ-ն առնչել Աստվածաշնչի, իրականում Հիսուս Քրիստոսի (մեղա- հեղ) հետ՝ ասելով` ԲՀԿ-ն ալֆա եւ օմեգա է. սկիզբ ու վերջ: Եւ հատկապես նշել եք, որ նկատի ունեք Աստվածաշունչը:
Այս տողերը Սուրբ գրքում օգտագործել է ինքը` Փրկիչը, ասելով` ես եմ ալֆան եւ օմեգան:
Սա` ի գիտություն:
Հաջորդիվ. նույն Աստվածաշունչն ասում է` «Աստված ծաղր չըլլար»:
Ապա եւ` Հիսուս կրակ է, վառող կրակ է:
Հիմա. ամռանը ես հարցազրույց էի արել էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ: Ես լավ էի ճանաչում նրան. նա տիրապետում էր էզոտերիկ գիտությանը, աստրալ վիճակներին, արիական ուսմունքին: Մեր հարցազրույցի ժամանակ նա իրեն թույլ տվեց արտահայտություն, որից ես պապանձվեցի:
Ասաց` «Միհրն ու Քրիստոսը հավասար տղերք են» (մեղա - հեղ.):
Ես իրեն ասացի` դու չե՞ս վախենում (այս ամենը հարցազրույցում կա) նման բան ասելու համար: Ասաց` ոչ: Ես ասացի` պետք էր վախենալ:
Որովհետեւ Լյուցիֆերն ամենասիրելի հրեշտակն էր, սակայն նա ընկավ հպարտության եւ գիտություն չունենալու պատճառով:
Ես իրեն ասի, որ մի տեսակ դեժավյու ապրեցի քո մտքերից, ու իրեն հիշեցրի, որ իննսունյոթին ես Վանո Սիրադեղյանի հետ հարցազրույց էի արել, ուր վերջինս ասել էր, որ Աստված չկա (մեղա-հեղ.), ուղիղ քառասուն օր հետո իրենք իշխանությունը տվեցին, իսկ ի՞նչ եղավ Վանոյի հետ... բայց եւ Վանոն դրանից հետո դարձավ Աստծուն հավատացող մարդ:
Ինչ եղավ Վարդան Սեդրակյանի հետ՝ բոլորս տեսանք, եւ ես գիտեի, որ նման մի բան հաստատ կլինի, որովհետեւ էդ կարգի հպարտությունը տիեզերքն անպատասխան չի թողնում:
Տիգրան Ուրիխանյան... ես կարող եմ օգնել Ձեզ, եթե ցանկաք, որպեսզի ձեր խոսքերի հետադարձ ուժը Ձեզ չհարվածի:
Կարող եմ նաեւ գրել, սակայն ելնելով մինչ այս Ձեր վերաբերմունքից բառի նկատմամբ, որը կենդանի է, եւ ի սկզբանե, չեմ ցանկանա «մարգարիտներ շաղ տալ»:
Խորին հարգանքով եւ անկեղծորեն:
Զի Մեծի Պահոց այս օրերն ինձ համար սրբության սրբոց են:



