Ամեն օր էլ հակառակորդը փորձում է սադրանքների դիմել, սակայն հաջողության չի հասնում:
Այս մասին ասաց այսօր Մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում և Շուշիում տոնական միջոցառումներին մասնակցող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով. «Այսօր, որ սահմանին հանգիստ է, մեր զինվորի սխրագործության շնորհիվ է»:
Նրա խոսքով՝ այսօրվա սերունդն արժանի իրավահաջորդն է հաղթանակներ կերտած նախնիների՝ ավագ սերնդի մարտիկների:
Նրա խոսքով՝ ապրիլյան գործողությունները ավելի մեծ քննություն էին՝ ավելի մեծ ճակատամարտի պատրաստվելու համար։
«Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ Մայիսյան եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է»,-հավելեց Մովսես Հակոբյանը ու հավելեց. «Աստված մի արասցե, եթե նորից պատերազմ լինի, կրկին մայիսի 9-ով ենք ավարտելու: Հայոց Զինված ուժերը համայն հայության հետ միասին միշտ էլ ի զորու են պաշտպանելու մեր հայրենիքը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/05/09/movses-hakobyan/2366141
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



