Պարզվում է, որ էժանագին սենսացիաներ անելը կամ պրիմիտիվ աղմուկ բարձրացնելը հատուկ է ոչ միայն մի շարք կիսագրագետ լրագրողիկների, այլև արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների: Սիրիայի կառավարական շրջանակներին մոտ աղբյուրներից մեկը հայտնել էր «RT»-ին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի մահվան մասին լուրը սուտ է: 
«Դա սուտ է, անշուշտ: Առաջինն այդ մասին հատնել էր իսրայելական ինչ-որ կայք, որից հետո էլ սկսեցին բոլորը հրապարակել, այնպես որ դա ծիծաղելի է: Ի դեպ, Ասադն իրանցի թիկնապահ չունի»,-հայտնել է նա:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը եւս որեւէ տեղեկություն չի տվել Ասադի հավանական մահվան վերաբերյալ: Տեղեկությունը հերքում է նույնիսկ սիրիական ընդդիմությունը: Ամենուրեք շրջանառված այս լուրը իսկապես էժանագին հնարք էր, մանավանդ որ Ասադն այնքան էլ միամիտ չէ, որ իր թիկնազորում ունենար այնպիսինները, որոնք կարող են սպանել իրեն... Ո՞ւմ էր պետք այս սուտը... Երևի, առաջին հերթին, իսրայելական իշխանություններին, որպեսզի խուճապ առաջացնեին սիրիական զորքերի շարքերում և բնակչությանը մատնեին անորոշության... Ինչ-որ «օրինաչափություն» կա հավանաբար աշխարհում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել