Image may contain: 1 personՔննադատությունը չի կարող անտրամաբանական լինել։
Օրինակ․ հաճախ լսում ենք այսպիսի քննադատություն, որն այսօր էլ նկատեցի՝ «300 միլիոնանոց ԱՄՆ֊ն ունի ընդամենը 15 նախարարություն, իսկ փոքր Հայաստանը՝ 20»։
Եվ ի՞նչ։
Նախարարությունները քաղաքականության առանձին ուղղությունները համակարգելու համար են։ Դրանք պայմանավորված չեն ոչ պետության չափսերով, ոչ էլ բնակչության թվով։ Բոլոր պետություններն էլ պետք է ունենան պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, կրթության և մի շարք այլ նախարարություններ։
Գուցե Հայաստանում որոշ նախարարություններ իսկապես պետք է կրճատել կամ ավելացնել։ Դա կախված է պետության ֆունկցիաների մասին առկա պատկերացումներից։ Բայց չի կարելի ասել, որ 300 հազարանոց Իսլանդիան 1.3 միլիարդանոց Չինաստանից պետք է 4000 անգամ քիչ նախարարություն ունենա, քանի որ այդպիսին է նրանց բնակչությունների հարաբերակցությունը։
Ի դեպ, ֆեդերալ կառավարությունները սովորաբար ավելի քիչ նախարարություններ են ունենում, քանի որ ավելի քիչ են նրանց ֆունկցիաները։ Օրինակ՝ Շվեյցարիայում դրանք կարծեմ 7-ն են, բայց դա ավելի փոքր լինելու պատճառով չէ, այլ այն պատճառով, որ պետական մի շարք գործառույթներ ամբողջությամբ կանտոնների իրավասության ներքո են։
Հայաստանում, օրինակ, հաստատ անհաժեշտ է Արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմավորել ծառայության։ Նման օրինակներ էլի կլինեն։ Բայց ընդհանրապես, եթե զգում ենք, որ բյուրոկրատական ապարատը ուռճացած է, ապա պետք է կրճատել ոչ թե նախարարությունների, այլ դրանց անձնակազմերի թվաքանակը, գուցե նաև սպասարկող մեքենաները կամ բյուջեի ոչ նպտակային ծախսերը։
Իշխանություններին ուղղված որևէ քննադատություն այս աստիճան խոցելի չպետք է լինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել