Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հրամանով Ադրբեջանի ոստիկանությունը մայիսի 5-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Ուժեղացված ռեժիմը կապված է Բաքվում կայանալիք Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի հետ և կտևի մինչև մայիսի 25-ը։
Դրա հետ կապված՝ ներքին զորքերի բոլոր զորամասերում սկսվել են շարային ստուգատեսները (լուսանկարում՝ դիպուկահարների շարային ստուգատեսն է)։
Ադրբեջանի իրավապահները լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ այդ երկրում բավական տարածվել են իսլամիստական տրամադրությունները, ձևավորվել են ահաբեկչական խմբավորումներ, որոնց անդամների մի մասը մարտական ուղի է անցել Սիրիայում և Իրաքում։
Քանի որ ահաբեկչական վտանգի աստիճանը բարձր է Ադրբեջանում, ապա ոստիկանությունից և ներքին զորքերից բացի՝ Բաքվում կենտրոնացվելու են նաև բանակային ստորաբաժանումները՝ հատկապես հատուկ նշանակության ուժերը (այդ թվում նաև՝ սահմանամերձ շրջաններում տեղակայված և մարտական առաջադրանքներ իրականացնող խմբերը)։