168.am-ը գրում է․

Image result

Չինաստանի CC Land հոլդինգը 1,1 միլիարդ ֆունտով (1,5 միլիարդ դոլարով) ձեռք է բերել Լոնդոնի Leadenhall Building ամենաբարձր երկնաքերը: Այս մասին հայտնել է China Daily թերթը:

«Այս քայլը բացատրվում է ինչպես տարածքային հատկանիշով, այնպես էլ բիզնես­մոդելի յուրահատկությամբ ներդրումները դիվերսիֆիկացնելու դեւելոպերների ձգտմամբ»,­-մեկնաբանում են գնման փաստը հրատարակության վերլուծաբանները:

Սպասվում է, որ ռենտայի հաշվին շենքն ընկերությանը կբերի 40,2 միլիոն ֆունտի (51,9 միլիոն դոլարի) չափով շահույթ: Երկնաքերը հասնում է 225 մետր բարձրության եւ վաճառքի է հանվել դրա սեփականատիրոջ՝ British Land and Canada՚s Oxford Properties ընկերության՝ 12,7 միլիոն ֆունտի (17,3 միլիոն դոլարի) չափով ժամկետանց պարտքի պատճառով: CC Land-­ի կենտրոնակայանը գտնվում է Չինաստանի Հատուկ վարչական շրջանում՝ Հոնկոնգում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել