Yerkir.am-ը գրում է.«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում օգտատերերի հարցերին է պատասխանում պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` Գալուստ Սահակյանի որդին:
Օտատերերից մեկի հարցին` արդյո՞ք ներքին պայմանավորվածություն կա, որ վայր է դնելու մանդատը, որ խորհրդարան անցնի Արթուր Գևորգյանը` ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան, Սահակյանն արձագանքեց. «Ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, պետք է կարողանա լսել, ունակություն ունենա լսելու իր քաղաքական թիմի որոշումները: Եթե քաղաքական թիմը որոշի, որ ես մնամ գործադիրում, կմնամ գործադիրում, եթե որոշի` գնամ օրենսդիր, կգնամ»:
Հարցին` ինքը ո՞ր տարբերակն է նախընտրում` օրենսդի՞րը, թե՞ գործադիրը, պատասխանեց. «Ես 2007-2011 թթ. եղել եմ օրենսդիրում` համամասնական ընտրակարգով ընտրվել էի ՀՀԿ-ի կողմից: Իմ կենսակերպով շատ ակտիվ եմ, եթե իմ որոշմանը մնար` ես ինձ ավելի շատ տեսնում եմ գործադիր մարմնում, քան օրենսդիրում»:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/128513.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



