Էրդողանն ստորագրել է կուսակցական դառնալու` իր դիմումըYerkir.am-ը գրում է.
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է դարձել:
 Ըստ Demokrathaber-ի՝ այսօր կայացած միջոցառման ընթացքում նա ստորագրել է ԱԶԿ-ական դառնալու` իր դիմումը:
Նշենք, որ Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի ընդունումը թույլատրում է հանրապետության նախագահի` կուսակցական լինելը: Այժմ ակնկալվում է, որ Էրդողանը վերստին կդառնա ԱԶԿ-ի ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել