Թուրքիայի հանդեպ Եվրամիության նոր պահանջները, որոնք վերաբերում են ԵՄ-ին անդամակցելուն, սադրանք են և «բանակցություններից երկրին դուրս թողելու» փորձ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի քարտուղարի տեղակալ Կաան Էզեները:

«Եվրամիությունը գեղեցիկ նախագիծ է, և մենք ասել ենք, որ ցանկանում ենք դրա մի մասը կազմել, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ցանկանա մեզ որպես միության անդամ: Մենք արել ենք մեր տնային աշխատանքը… Հանրաքվեն կփոխի Թուրքիայի սահմանադրությունը, բայց ԵՄ-ն պետք է իր որոշումը կայացնի»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ նոր պահանջները, որոնք վերաբերում են այդ թվում նաև մահապատժի չեղարկմանը, «սադրանք են»: «Թուրքիան հասկանում է, որ դա «կարմիր գիծ է»… բայց դա կառուցողական երկխոսություն չէ»,-հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել