![]()
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:
«Մեծ է Ձեր ավանդը հայ մշակույթի և հայկական կատարողական արվեստի ավանդույթների հարստացման և զարգացման գործում:
Երկար տարիների արդյունավետ համերգային և մանկավարժական գործունեության շնորհիվ Դուք արժանիորեն դասվում եք հայ երաժշտարվեստի երախտավորների շարքին:
Բարձր գնահատականի է արժանի Կոմիտասի անվան ազգային քառյակի կազմում տասնամյակների Ձեր նվիրված աշխատանքը, որի շնորհիվ գրվել են երաժշտախմբի տարեգրության նշանակալի էջերը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռքբերումներ»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նյութի աղբյուր՝ http://www.president.am/hy/congratulatory/item/2017/05/02/President-Serzh-Sargsyan-sent-a-congratulation-message-to-Eduard-Tadevosyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



