
Առողջապահության համաշխահային կազմակերպությունը նշում է, որ մակաբուծային վարակն ընդհանուր խնդիր է, որով տառապում է ավելի քան 3,5 մլրդ մարդ:
Մակաբույծներ կարող են լինել մարդու գրեթե բոլոր օրգաններում, հատկապես աղիներում:
Դրանցից որոշները էրիթրոցիտներով են սնվում և կարող են անեմիա առաջացնել, ուրիշները ուտում են մարդու սնունդը և կարող են մշտապես քաղցած վիճակում լինել:
Ներկայացնում ենք 10 ախտանիշ, որոնք խոսում են օրգանիզմում մակաբույծների առկայության մասին:
1. Մաշկային խնդիրներ՝ ցան, խոցեր, ախտահարում, էկզեմա, չոր մաշկ
2. Անհանգստություն, տագնապ, ընկճախտ, մոռացկոտություն, նյարդայնություն, անհանգստություն և տրամադրության փոփոխություններ
3. Հյուծում, անզգայություն և հոգնածություն
4. Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ, նախադաշտանային համախտանիշ, վերատադրողական խնդիրներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ, կիստաներ և միոմաներ, միզուղիների վարակներ
5. Փորլուծություն (մակաբույծները կարող են հասնել աղիների լորձաթաղանթի վրա՝ որովայնային խնդիրներ առաջացնելով, այդ թվում՝ փորլուծություն)
6. Անեմիա
7. Մկանային և հոդային խնդիրներ, այդ թվում՝ մկանային ցավեր, հոդացավեր, արթրիտի ցավ, մկանների սպազմ, ցավ պորտի հատվածում և ձեռքերի ու ոտքերի թմրություն
8. Քնի խանգարումներ, այդ թվում՝ անքնություն, քնի մեջ ատամների կրճտոց
9. Քաշի և ախորժակի հետ կապված խնդիրներ, որոնցից են՝ ախորժակի կորուստը կամ մեծ ախորժակը, երկարաժամկետ ճարպակալումը և քաշ կորցնելու կամ հավաքելու անհնարինությունը:
10. Բորբոքված աղիքի համախտանիշ
Ամենապարզ միջոցը պարզելու՝ արդյոք մակաբույծներ կան օրգանիզմում, կղանքի թեստ անցնելն է: Խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և թեստ անել՝ պարզելու համար մակաբուծային վարակի տիպը:
Սննդակարգից վերացրեք շաքարավազը և վերամշակված ուտելիքը, որովհետև մակաբույծները շաքար և դրանից ստացված մթերքներ սիրում են: Այդ մթերքների բացառումը կօգնի ազատվել դրանցից «քաղցած պահելու» միջոցով:
Խորհուրդ է տրվում օգտագործել հաղարջ, կոճապղպեղ, պապայա, հում կաղամբ, կոկոսի յուղ, նռան սերմեր, ալոե և օձասխտորի արմատ:
Սննդակարգում ներառեք ավելի շատ բջջանյութ, որը կարողանում է մակաբույծներին վերացնել օրգանիզմից, դա առանձնակի կարևոր է որդերի դեմ: