168.am-ը գրում է.Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ստուգել է ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմակայանում մարտական պատրաստվածության դասընթացների կազմակերպումը: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Հրամանատարական և շտաբային դասընթացների ժամանակ «Ալագյազ» զորավարժարանում ՄԻԳ-29 կործանիչները, ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կրակել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ուղղությամբ, ինչպես նաև օդային մարտեր վարել 200-ից 3000 մետրի վրա:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/05/01/788586.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



