Tert.am-ը գրում է.
 Ապրիլի 28-ին Ախալցիխե էր այցելել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ում այցի նպատակը Վրաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծին ծանոթացնելն է եղել:
 Նախագահի հետ հանդիպման ընթացքում տեղի հայերը բարձրացրել են չորս հարց, որոնց շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ հանրապետական խմբակցության ծնունդով Ջավախքից պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:

 -Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ ՝ճի՞շտ թիրախ էին ընտրել տեղի  հայերը նախագահի հետ հանդիպման ժամանակ:

-Ճիշտ թիրախ ու մեսիջներ են ընտրել, բայց ոչ ամբողջական, սակայն ես որքանով տեղեկացված եմ ժամանակի սղության խնդիր է եղել: Ամեն դեպքում թիրախները ճիշտ էին ընտրված: Եթե խմբավորենք, առաջինը դա քաղաքացիության և դրսից պաշտոնյաներ բերելու հարցն էր, որն ուղիղ վերաբերում է ախալցխահայությանը, և երկրորդը՝ Ցեղասպանության և վրաց-թուրքական պատերազմին վերաբերող հարցն էր, որոնք, այսպես ասած՝ վերաբերում էին Թուրքիային:

-Եթե անդրադառնանք կետ առ կետ, ապա առաջին հարցը վերաբերում էր քաղաքացիության շնորհմանն այն քաղաքացիներին, ովքեր Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստանալուց հետո զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Ի՞նչ ակնկալել նախագահից:

-Դա արդարացված է, որովհետև մարդիկ ՀՀ քաղաքացիություն մի պարզ պատճառով են ստացել,որպեսզի հնարավորություն ունենան մեկնել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որովհետև տարածված գործազրկության պայմաններում, անհնար է    ապահովել կենցաղային պայմանները:

Մենք գիտենք, որ Վրաստանը մասսայաբար զրկել է ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերած անձանց Վրաստանի քաղաքացիությունից: Ընդ որում՝ շատ թիրախային էր ընտրված հարցը, որովհետև դա անմիջապես մտնում էր Վրաստանի նախագահի լիազորությունների մեջ: Վրաստանի նախագահն իր պատասխանում նշեց, որ դա բարդ խնդիր չէ, սակայն իրականում մենք տեսնում ենք, որ դա առանձնապես խնդիր է և նախագահը չի ուզում այդ խնդրի լուծումը տեսնել: Սակայն, եթե համեմատում ենք Վրաստանը եվրոպական երկրների հետ, նկատի ունենալով, որ  Վրաստանը գնում է դեպի ԵՄ,ապա այդ երկրներում տարածված է երկքաղաքացիությունը և այն որևէ խոչընդոտ չէ որևէ երկրի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել