Թուրքիան ՆԱՏՕ-ի համար կարևորէ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գերմանական Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:

 Նրա խոսքով՝ Անկարան անգնահատելի ներդրում ունի Աֆղանստանում, Կոսովոյում և այլ տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացման գործում:

 «Թուրքիան սահմանակից է Իրաքին և Սիրիային, որտեղ շարունակվում են հակամարտությունները: Բացի դրանից, նա սահմանակից է ՆԱՏՕ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող Սև ծովի տարածաշրջանին, ինչը էական նշանակություն ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ասել է նա:

Սթոլդենբերգը նաև նշել է, որ Թուրքիան կարևոր երկիր է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության հարցում: Նա կոչ է արել Թուրքիայի քաղաքականությունը քննադատող արևմտյան երկրներին «ցուցաբերել փոխադարձ հարգանք, պահպանել հանգստություն և հավասարակշռված մոտեցում իրենց դաշնակցի հանդեպ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել