Newmag-ը գրում է.
 Թրամփի ընտրությունը ցույց տվեց, որ միշտ չէ, որ ակնհայտ թեկնածուն է դառնում իշխանություն: Անսպասելի դեպքեր տեղի են ունենուն նաև քաղաքականապես հավասարակշռված երկրներում: Այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, հենց Էմանուել Մակրոնը մայիսին կդառնա Ֆրանսիայի նախագահը: Առաջին լեդի էլ կդառնա նրա կինը` Բրիջիդ Մակրոնը:
 Մակրոնի շատ մրցակիցներին շփոթեցնում է ոչ միայն թեկնածուի չափազանց երիտասարդ տարիքը (նա նոր է դարձել 39 տարեկան), բայց նաև նրո կնոջ`Բրիջիտի տարիքը: Նա 29 տարի մեծ է իր ամուսնուց:  Ապագա նախագահն իր տիկնոջ հետ ծանոթացել է, երբ դեռ շատ երիտասարդ էր: Ամուսինների տարիքային տարբերությունը քարոզարշավի ժամանակ բազմիցս դարձել է քննարկումների թեմա:  

Ամուսնու ամենամտերիմ խորհրդականն է

«Եթե ինձ ընտրեն, ավելի շուտ, ոչ… եթե մեզ ընտրեն…» ,-նախագահի թեկնածուն այսպես հուզիչ էր սխալվում իր ձևակերպումներում: Նա հայտարարել է, որ Բրիջիթն իր թիմում անպայման կունենա իր տեղն ու իր առաքելությունը: Լրագրող ու գրող Բեն Ջուդան մի ամբողջ օր Ֆրանսիայով մեկ շրջագայել է Մակրոնի հետ ու կարծում է, որ նախագահի թեկնածուն զարմանալիորեն փակ է, անթափանց ու թաքնվում է իր անդրդվելի կերպարի սպառազինության մեջ: Ու այս կերպարի հեղինակը Բրիջիթ Տրոնյոն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել