ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումից հետոYerkir.am-ը գրում է.
 ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո. հայտնում է РИА Новости-ն:

 Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը միևնույն ժամանակ գիտակցում է, որ ԿԺԴՀ-ի հրթիռների արձակման թիրախ չէ։

«Մյուս կողմից` տեխնիկան տեխնիկա է, և մեր զինվորները անում են իրենցից կախված ամեն բան, որպեսզի ոչ սովորական իրավիճակում թույլ չտան, որ հրթիռները պատահմամբ ընկնեն Ռուսաստանի տարածք»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել