168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իշխանության ղեկին հայտնվելուց հետո չի պատրաստվում կոակիցիա կազմել մյուս խոշոր կուսակցությունների հետ: Այս մասին նա ասել է Le Figaro-­ին տված հարցազրույցում:

«Ընտրություններում իմ հաղթանակից հետո կոլաիցիա չի ստեղծվի երկրի երկու խոշորագույն կուսակցությունների` Հանրապետականների և Ֆրանսիական սոցիալիստական կուսակցության հետ»,­-ասել է թեկնածուն: Նա խոստացել է, որ ընտրվելու պարագայում արմատական փոփոխություններ է նախաձեռնելու Ֆրանսիայի քաղաքական կյանքում, որի հիման վրա անհատական կերպով իրեն են միանալու սոցիալիստների ու հանրապետականների ներկայացուցիչները:

«Դա առանցքային նշանակություն ունի, որպեսզի խուսափենք իշխող մեծամասնության անկայունությունից»,­-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել