Armsport.am-ը գրում է.

Բալոտելիի սկանդալային գրառումը Կիմ Քարդաշյանի մասին

Ֆրանսիական «Նիսի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիին հերթական անգամ աչքի է ընկել սկանդալային հայտարարությամբ` անդրադառնալով ամերիկյան ռեպեր Քենի Ուեսթին և նրա կնոջը` Կիմ Քարդաշյանին:

«Իսկապես, սա ի՞նչ է: Քենի, ինչպե՞ս կարող ես... Սարսափելի է: Աշխարհի միակ կինը, ում վիրահատությունը միայն վատացրել է»,- թվիթերյան իր էջում գրել է Բալոտելին:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 20 խաղում Բալոտելին խփել է 13 գնդակ և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել