168.am-ը գրում է.

Մեքսիկայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել թմրամոլության դեմ օրենսդրության մեղմացմանը: Մարիխուանան բժշկական և գիտական նպատակներով օգտագործելու օգտին է քվեարկել պատգամավորների պալատի 371 անդամ, դեմ` 7-ը, ձեռնպահ` 11-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշման մեջ հանվում է արգելքն ու քրեական հետապնդումը մարիխուանայի բժշկական կիրառման և դրա գիտական հետազոտման համար, ինչպես նաև այն մարդկանց դեմ,ովքեր այդ նպատակներով աճեցնում են բույսը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/29/788117.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



