Barometer.am-ը գրում է.

Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ

Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը:

Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. "Անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է": Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

"Շատ հուզված եմ, որ այստեղ եմ: Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը: Հեռվից բոլորովին այլ է, իսկ այստեղ` այս հուզիչ պատկերները տեսնելով, յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք այսօր էլ պետք է ճիգեր գորադրենք, որպեսզի բոլորիս ջանքերով, միջազգային բորոր բարձր ատյանների միջոցով աշխարհում կանխվի արյունահեղությունը", - ասել է Միշել Ֆարաոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել