Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել։ Ինչպես հայտնել են հարավկորեացի զինվորականները՝ հրթիռն արձակվել է Փյոնան-Նամդո նահանգի զորակայանից, որը սահմանակից է մայրաքաղաք Փհենյանին, և անմիջապես պայթել։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Image result for north korea missile launch

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրթիռի արձակմանն արձագանքել է Twitter-ում գրառում կատարելով. «Հյուսիսային Կորեան անարգանք է դրսևորել Չինաստանի և նրա հարգարժան նախագահ Սի Ցզինպինի ցանկությունների հանդեպ, երբ այսօր արձակել է հրթիռ, թեկուզև անհաջող»։

Ապրիլի 16-ին հյուսիսկորեական հրթիռի փորձարկումները նույնպես ավարտվել էին անհաջողությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել