168.am-ը գրում է.«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 28-ին շրջեց Երեւանի Արաբկիր վարչական շրջանում:
Լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ունենալ հստակ դիրքորոշում և քաղաքականություն, որպեսզի կարողանալ ամեն ինչ վերակառուցել:
Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հարազատ Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Արաբկիրում հիմնադրված Երևանի առաջին դպրոցի պատմությունը:
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի Երեւանի այլ վարչական շրջաններում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/04/28/787843.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



