Անօթևանների խնդիրները գտնվում են պետության օրակարգում: Գործադիր մարմնի կողմից հաստատվել է
աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Ըստ այդմ՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ դրամի հաշվին:
Այս տարի պետությունը կհատկացնի 560 մլն դրամ՝ շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1652487568393267?notif_t=close_friend_activity¬if_id=1493358981086599
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել