100 անօթևան ընտանիքի բնակարանամուտը 2017-ին


10:00 , 28 ապրիլ, 2017

Image result for բնակարանԱնօթևանների խնդիրները գտնվում են պետության օրակարգում: Գործադիր մարմնի կողմից հաստատվել է
աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Ըստ այդմ՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ դրամի հաշվին:

Այս տարի պետությունը կհատկացնի 560 մլն դրամ՝ շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծելու համար: