Սիրիան շահագրգիռ կողմ է հանդիսանում և շարունակում է պնդել Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական հարձակման հետաքննությունն անցկացնելուն: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վենեսուելական TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ահաբեկիչները արդեն առաջին անգամը չէ որ կիրառում են քիմիական զենք Սիրիայի տարբեր շրջաններում, և մենք ցանկանում ենք, որպեսզի Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությունը այնուամենայնիվ փորձագետների խումբ ուղարկի ստուգելու համար պնդումներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Խան Շեյխունում»,- ասել է Ասադը: Նրա խոսքերով` եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ը «կարող է ապագայում կրկնել նույն դրամատիզացումը տարբեր տեղերում այն բանի համար, որպեսզի նրանք ռազմական միջամտության տխրահռչակ արդարացում ունենան»:

Image result for chemical attack

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել