Սիրիայի նախագահ Բաշար Ասադը TeleSUR-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վենեսուելայում և Սիրիայում իրադարձությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ը՝ նշելով հակամարտությունների նմանությունը:

 «Իհարկե, նրանք նման են, որովհետև այն ծրագրում և իրագործում է միևնույն երկիրը: Դա ԱՄՆ-ն է՝ որպես նվագավար, իսկ Արևմուտքը նրան ձայնակցող երգչախումբն է»,- ասել է նա:

 Ասադի խոսքով՝ ԱՄՆ-ն անդունելի է համարում փաստը, որ Լատինական Ամերիկայի երկրները ստանձնել են իրենց ժողովրդի շահերի պաշտպանի դերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել