Ավստրալացի լուսանկարիչ Դևիդ Ֆինլեյը, որը դրոնով նկարահանելիս է եղել Կիամա լողափն ու շրջակայքը, պատահաբար նկատել է երեք սերֆինգիստներին շատ մոտ գտնվող շնաձկան:

Հոլովակում հեշտությամբ կարելի է տեսնել գիշատչին, որը նախ լողում է ոչինչ չկասկածող սերֆինգիստների կողքով, իսկ հետո՝ հեռանում։

Mashable-ի տվյալներով՝ լուսանկարիչը շնաձկան ներկայության մասին հայտնել է առափնյա ծառայությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել