Tert.am-ը գրում է.
 Վաղը Ստրասբուրգի ժամանակով ժամը 9-ին նախատեսված է ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, որի ժամանակ  Եվրոպական ժողովրդավարական կուսակցության՝ ԵԺԿ-ի  կողմից  ԵԽԽՎ նախագահ առաջադրված  Պեդրո Ագրամունտը հրաժարական կտա, իսկ դրանից անմիջապես հետո  նշանակված է  ԵԺԿ խմբակցության  արտահերթ նիստ: Օրակարգում, բնական է, լինելու են առնչվող հարցեր։
 Այս մասին Tert.am  -ին հայտնած ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բացառեց հնարավորությունը, որ վաղը՝ ուրբաթ, Պեդրո Ագրամունտը, համաձայն հայտարարվածի,  հրաժարական չտա:
 Հիշեցնենք, որ Ագրամունտը ներկայացնում էր  ԵԺԿ  խմբակցությունը, որին էլ  2016թ-ի հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կայացած  ընտրության ժամանակ, փոխանցվել էր ԵԽԽՎ նախագահություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել