Պետք է նշել, որ Հասան Ռոհանին 2014 թ.՝ 18 տարվա ընդմիջումից հետո, որպես Իրանի նախագահ այցելեց Թուրքիա: 1996թ. Հաշեմի Ռաֆսանջանիի այցից հետո դա Իրանի նախագահի առաջին այցն էր Անկարա: Անցած տարիներին թե՛ Մոհամմադ Խաթամիի և թե՛ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիա նախատեսված այցերը տարբեր պատճառներով չեղյալ են հայտարարվել:
Ըստ ամենայնի՝ նախկին ԻՀՊԿ-ականը Ռոհանիի կառավարությունից ակնկալում էր Էրդողանի հարձակումների նկատմամբ ավելի կոշտ արձագանք։ Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ, ի տարբերություն Ահմադինեժադի կառավարության, Իրանի գործող իշխանությունները, հատկապես զինվորականները, Թուրքիայի, Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի հակաիրանական գործողություններին բավականաչափ մեղմ արձագանք են տալիս, ինչն ամբողջությամբ համահունչ է Հասան Ռոհանի արտաքին քաղաքականության հայեցակարգին: