Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցում չի փոխվել. հայտնում է РИА Новости-ն:
Պեսկովը ընդգծել է, որ Պուտինը «Ասադի փաստաբանը» չէ, այլ «միջազգային իրավունքի փաստաբանն է և պաշտպանը»:
Պեսկովի խոսքով` Պուտինի դիրքորոշումը կայանում է դրանում, որ երրորդ երկիրը կամ անփը չի կարող որոշում կայացնել այս կամ այն երկրի ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր հետ զրույցում Պուտինն ասել է, որ Ասադի «կողմնակիցը չէ, ոչ էլ նրա փաստաբանն է»:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/128226.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



