Panorama.am-ը գրում է.

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կազմված է 38 էջից, որոնցից միայն 25-ը  բովանդակային առումով կապ ունեն այս գործի հետ: ՍԴ-ում ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանն ասաց  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով հանդես է գալիս այս գործով որպես պատասխանող կողմ:

Նրա ներկայացմամբ, մյուս էջում մեջբերված են Սահմանադրությունից, տարբեր օրենքներից, որոշումներից մեջբերումներ, որոնք այս դիմումի քննության հետ կապ չունեն, ՄԻԵԴ որոշումներ, մի շարք բաներ և դիմում է ներկայացված և առանձին հավելվածներով: 

Տ. Մուկուչյանն ասաց, որ դիմումում կան պարբերություններ, որոնք կրկվում են բովանդակային առումով:

«Դիմումին կից ներկայացված են փաստաթղթեր, որոնց 95 տոկոսից ավելին փաստաթղթեր կոչել չենք կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել