Panorama.am-ը գրում է.

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: 

Ազգային պատկերասրահից Panorama.am-ին հայտնեցին, որ այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Հայկական ընդարձակ թաղամասում հայ վաճառականների նյութական միջոցներով 1183 թվականին կառուցված փայտաշեն եկեղեցու տեղում 1363-ին հիմնադրվում է Սբ. Աստվածածնի վերափոխման տաճարը, որը խաչաձև հատակագծով գմբեթավոր բազիլիկ է, արտաքինից զարդարված կամարաշարով, ներսից՝ որմնանկարներով։ Տաճարն ընդհանրություններ ունի Անիի եկեղեցիների հետ և ըստ հետազոտողների՝ այն կառուցել են հայ շինարարները վարպետ Դորինգի գլխավորությամբ։ Սբ. Աստվածածինը Լվովի անմենահին շինություններից է և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Տաճարը հետագայում ընդարձակվել է, տարածքում ավելացել են նոր շինություններ՝ աշտարակ-զանգակատունը, կուսանաց վանքը, դպրոցը, միաբանության անդամների և եպիսկոպոսի երկհարկ կացարանը, տպարանը, գերեզմանատունը և այլն։

17-րդ դարից մինչև 20-րդ դարի առաջին կեսը վանքը եղել է Հայ Կաթողիկե Եկեղեցու Լվովի թեմի նստավայրը։ Խորհրդային իշխանության տարիներին թեմը լուծարվելուց հետո տաճարում տեղակայվել են Լվովի թանգարանների պահոցները, իսկ 2001-ին այն վերադարձվել է հայ համայնքին ու Առաքելական Եկեղեցուն։ Սբ. Աստվածածնի վերափոխման տաճարն այն յուրատիպ հայելին է, որտեղ արտացոլվում է 11-12-րդ դարերում Լեհաստանում հաստատված հայկական գաղթօջախի կյանքի ողջ ընթացքը, արևելաեվրոպական երկրների հետ հոգևոր ու մշակութային սերտ շփումների ու փոխազդեցությունների արդյունքում ձեռք բերած նոր ու ինքնատիպ դիմագիծը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել