
Ամեն ոք իրավունք ունի հարել,համակրել կամ հակակրել այս կամ այն քաղաքական ուժին: Բայց երբ այն դուրս է գալիս քաղաքացիական մակարդակից և վերածվում է զանազան իդեալներով և շահերով համակված մարդկանց զոմբիացած շրջանակի, դա արդեն, եթե չասեմ աններելի,ապա շատ վտանգավոր է: Յուրաքանչյուր ոք պետք է առաջնահերթ ենթարկվի մի գաղափարախոսության և գտնվի մի դրոշի ներքո, այն է՝ ազգային դրոշ, ազգային գաղափարախոսություն: Սակայն այսօր ձևավորվել է յուրահատուկ թշնամանք մեր ազգի տարբեր անհատների, սոցիալական խմբերի և միությունների անդամների միջև: Այդ թշնամանքը ոչ մի լավ բան չի կանխատեսում: Մարդիկ մոռանում են մի բան, որ իրենք առաջին հերթին հայ են, պատկանում են նույն ցեղին, ունեն ընդհանուր նախնի, ընդհանուր սկիզբ: Կուսակցությունները պետք է ծառայեն ազգին, այլ ոչ թե նպաստեն ազգի պառակտմանը: Հանրապետական երիտասարդը չպետք է թշնամաբար տրամադրվի ՀԱԿ-ի երիտասարդի նկատմամբ և հակառակը, թեկուզև իրար հարաբերվում են որպես իշխանություն - ընդդիմություն: ՀՅԴ-ն ԲՀԿ-ին, ՕԵԿ-ը Ժառանգությանը և այլն: Եթե ընտրել եք այս կամ այն կուսակցությունը, տեսնում եք ձեզ այդ կուսակցության մեջ, ուրեմն աշխատեք ձեր ներուժը, ձեր գիտելիքները ծառայեցնել ի նպաստ ազգի և պետության այդ կուսակցության մեջ, ոչ թե նպաստեք և ավելի խորացրեք ազգի պառակտումը և երկփեղկումը, եռափեղկումը, քառափեղկումը: Ի վերջո դա ձեզ վերջին հաշվով ոչ մի օգուտ չի բերի: Սովորեք սիրել և սիրվել: