Image result for le pen«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

Լե Պենի խոսքով՝ ինքը կարծում է, որ անհրաժեշտ է բազմաբևեռ աշխարհ։ «Ես հարգում եմ բոլոր ժողովուրդներին»,-ընդգծել է նա։

Թեկնածուն հայտարարել է, որ ցանկանում է հավաքել բոլոր հայրենասերներին, ինչպես աջ, այնպես էլ ձախ բլոկից, կարևոր չէ, թե ում օգտին են նրանք քվեարկել առաջին փուլում։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին։ Հասարակական կարծիքի հարցումները կանխորոշում են «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի հաղթանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել